Աֆղանստանում հարձակման է ենթարկվել ՆԱՏՕ-ի շարասյունը

Օգոստոսի 2-ին Աֆղանստանի հարավային Քանդահար շրջանում հարձակման է ենթարկվել Աֆղանստանում գործող միջազգային ուժերի շարասյունը: Դեպքը հաստատել են նաև Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մամուլի ծառայությունից:

Հայտնում են, որ հարձակումը եղել է այսօր կեսօրին: Հարձակման հետևանքով կան կորուստներ: Չի նշվում, սակայն, թե տուժածները որ երկրի զինված ուժերի ներկայացուցիչներ են:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող: Մեր զինվորականները տեղակայված են Աֆղանստանի Մազարի Շարիֆ բազայում և բավական հեռու են Քանդահարից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *