Կրեմլը և ՌԴ ՊՆ-ն հերքում են Սիրիայում կորուստները թաքցնելու մասին լուրը

Օգոստոսի 2-ին, ի պատասխան Reuters գործակալության հոդվածի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել են, որ ռուսաստանյան կողմը Սիրիայում ռազմական կորուստների մասին որևէ տվյալ չի թաքցնում: 

Մեկնաբանելով Reuters-ի հոդվածը՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին կոչ է արել օգտվել միայն ՌԴ ՊՆ տրամադրած տեղեկություններից:

«Եթե Սիրիայում Ռուսաստաստանի ինչ-որ քաղաքացիներ կան՝ կամավորականների տեսքով և այլն, դա պետության գծով չէ և պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի,: Այդ պատճառով այս տեղեկությունը, այստեղ պետք է «Ռոյթերսից» հետաքրքրվել, որտեղից է և ինչ աղբյուրներ ունեն նրանք»,— հայտարարել է Պեսկովը:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն իր հերթին հայտարարել է, որ Reuters-ի նյութը հորինվածք է:

«Կրկին որպես աղբյուրներ ինչ-որ բամբասանքներ են, սոցցանցերի տվյալներ և հորինված խոսակցություններ՝ իբր «վախեցված» անանուն «հարազատների և ծանոթների հետ»», — հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Reuters-ի օգոստոսի 2-ին հրապարակված հոդվածում նշվում էր, որ Ռուսաստանը 2015 թ. սկսած թաքցնում է իր կորուստների իրական թիվը Սիրիայում: Գործակալությունը հայտնում էր, որ Ռուսաստանի կորուստների թվում կան նաև «մասնավոր անձինք», ովքեր ներգրավված են ռազմական գործողություններին:

Ավելացնենք, որ 2015 թ. մայիսին ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանի «խաղաղ և մարտական գործողությունների ժամանակ կորուստների մասին տեղեկությունները» դասվել են պետական գաղտնիքների թվում: Դրանց մասին տեղեկության տարածումը կարող է համարվել «պետական դավաճանություն»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *