Խոշորացվել է դիրքերի զինատեսակների տրամաչափը. ՊԲ զորամասի հրամանատար

ՊԲ հյուսիսային ուղղությամբ զորամասերից մեկի պահպանության շրջանում փոփոխվել են մարտական հերթապահությունում ընդգրկված զինատեսակները, խոշորացվել է տրամաչափը: Մի քանի անգամ ավելացվել է նռնականետերի և այլ կայանքների քանակը: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը:

«… Խոշորացվել է տրամաչափը, ինչը թույլ է տալիս գործելու ավելի արդյունավետ, ավելի դիպուկ… Դիտարկել ենք հակառակորդի դիրքերում առկա զենքերն ու համալրվել հակակրակային միջոցներով: Եթե զինվորը գիտի, որ իր ձեռքի տակ խոշոր տրամաչափի զինատեսակ կա, նա ավելի վստահ է պաշտպանում սահմանը», — նշել է գնդապետը:

Զորամասի հրամանատարի խոսքով՝ մարտական հերթապահության կրման կանոնները համապատասխանեցվել են նոր պահանջներին՝ հաշվի առնելով հակառակորդի գործողությունների, կիրառած զենքերի բնույթը: Զգալի աշխատանքներ են իրականացվել՝ վերազինելով, ինժեներական նոր լուծումներով բարձրացնելով դիվերսիոն ներթափանցման հնարավոր ուղիների անանցանելիության աստիճանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *