«Հեզբոլլահը» և «Ալ-Նուսրայի ճակատը» փոխանակվել են գերիներով

«Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումը ազատ է արձակել լիբանանյան «Հեզբոլլահի» 3 մարտիկի՝ խմբավորման 3 զինյալների դիմաց: Կողմերը համաձայնության են հասել Լիբանանի տարածքն «Ալ-Նուսրայից» ազատելու և նրանց Սիրիա տեղափոխվելու շուրջ: Այս մասին օգոստոսի 1-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Կողմերը շարունակելու են գերիներ փոխանակման գործընթացը: Չորեքշաբթի օրվանից սկսած «Ալ-Նուրսայի» շուրջ 120 զինյալ իրենց զենքերով, ինչպես նաև խմբավորման զինյալների ընտանիքները պետք է լքեն Լիբանանի տարածքը և հաստատվեն Սիրիայի Իդլիբ նահանգում:

Սիրիայի հենց նշված շրջանում ներկայում տեղակայված են «Ալ-Նուսրայի» հիմնական ուժերը:

Եթե կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունն ամբողջությամբ իրականացվի՝ ապա Լիբանանի տարածքը, Լիբանան-Սիրիա սահմանը ամբողջությամբ կմաքրվեն «Ալ-Նուսրայի» զինյալներից և կանցնեն «Հեզբոլլահի» վերահսկողության տակ:

Բացի այս, Լիբանանի ընդհանւոր անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Իբրահիմ աբբասը հայտնել է, որ չորեքշաբթի՝ օգոստոսի 2-ին, նախատեսվում է սկսել Լիբանանից 10 հազար զինյալների և նրանց ընտանիքի անդամների ամբողջական դուրսբերումը Լիբանանից: Զինյալները և նրանց ընտանիքները պետք է տեղակայվեն Իդլիբում:

Այս համաձայնությունն իրականացվում է «Հեզբոլլահի» և սիրիական ավելի խոշոր զինված խմբավորման՝ «Թահրիռ աշ-Շամի» միջև ձեռքբերված համաձայնությամբ: «Ալ-Նուսրան» ևս «Թահրիռ աշ-Շամի» մաս է կազմում:

Մինչ այս «Հեզբոլլահը» և Սիրիայի բանակը համատեղ գործողությամբ  ահաբեկիչներից ազատագրել էին սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Արսալ նահանգի մեծագույն մասը։

«Հիզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության

«Հիզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *