Թեհրանում իրանցի համալսարանականների նախագծած անօդաչու թռչող սարք են ցուցադրել

Իրանի կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը օգոստոսի 1-3-ը ցուցահանդես է անցկացնում Թեհրանում՝ ներկայացնելով համալսարանի կողմից նախագծված 1200 արտադրանք։ Այս մասին տեղեկացնում է համալսարանի կայքը։

Լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներում երևում են, որ ցուցահանդեսում ներկայացվել են նաև անօդաչու թռչող սարքեր։

Իրանի կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի ներկայացրած անօդաչու թռչող սարքը

Իրանի կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի ներկայացրած անօդաչու թռչող սարքը

Առայժմ անօդաչուների մարտավարատեխնիկական բնութագրերի մասին տվյալներ չեն հրապարակվել։

Իրանի կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը 2016 թվականին անցկացված «Իրանի հետազոտական և տեխնիկական ձեռքբերումներ 2016» ցուցահանդեսի ժամանակ նույնպես ներկայացրել է անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերին Թեհրանում անօդաչու թռչող սարք էին ներկայացրել  իրանցի դպրոցականները։ Դպրոցականների ներկայացրած «Սահեր» ԱԹՍ-ի  առավելագույն արագությունը 180 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 5500 մ, զանգվածը՝ 24 կգ, թռիչքի տևողությունը՝ 10 ժամ: ԱԹՍ-ն կարող է օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով:

Նկատենք, որ անօդաչու թռչող սարքերի նախագծումն Իրանում արդեն կայացած ճյուղ է, իրանցի մասնագետների պատրաստած հարվածային անօդաչուները կիրառվում են  նաև Սիրիայում և Իրաքում։

Իրանի կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի 2016թ. ներկայացրած անօդաչու թռչող սարքը

Իրանի կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի 2016թ. ներկայացրած անօդաչու թռչող սարքը

Իրանցի դպրոցականների ներկայացրած «Սահեր» անօդաչու թռչող սարքը

Իրանցի դպրոցականների ներկայացրած «Սահեր» անօդաչու թռչող սարքը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *