Ռուսաստանի բանակի օդաչուները վարժանքներ են անցկացնում Ստավրոպոլում

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի` Ստավրոպոլում տեղակայված ավիացիոն գնդի Սու-25ՍՄ գրոհիչների անձնակազմը թռիչքա-մարտավարական վարժանքների ընթացքում խոցել է պայմանական հակառակորդի օդանավակայանները։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների ընթացքում օդաչուները յուրացնելու են բարձրլեռնային և անտառապատ տեղանքում պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանությունը հաղթահարելու և թիրախին հանկարծակի հարվածներ հասցնելու հմտություններ։

Սու-25ՍՄ գրոհիչներ

Սու-25ՍՄ գրոհիչներ

Թիրախները խոցվելու են նաև կառավարվող և չկառավարվող հրթիռներով։ Վարժանքների ընթացքում անձնակազմերը իրականացնելու են նաև պիլոտաժի հնարքեր։

Ամառային ուսումնական փուլի ընթացքում Սու-25ՍՄ գրոհիչների օդաչուները իրականացնելու են 2000-ից ավելի թռիչք։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մեջ մտնում են երկրի կովկասյան տարածքում, դրանից հյուսիս, Ղրիմում տեղակայված զորամասերն ու Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում տեղակայված բազաները:

Հայաստանի հետ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրով՝ այս միավորման օդուժն ու ՀՕՊ ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել Հայաստանի օդային տարածության պաշտպանությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *