Օգոստոսի 1-ին հրազենային կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ՀՀ Տավուշի մարզի առաջապահ դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արմեն Մեխակի Նազլուխանյանը (ծնվ. 1986 թ.):

Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վիրավոր զինծառայողի վիճակը միջին ծանրության է, նրան տեղափոխում են Երևան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *