Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Մահացել է (ենթադրաբար հուլիսի 21/22-ին) Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող, սերժանտ Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն (Hümbətov Vüsal Novruz oğlu):

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։

Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն

Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն

Զինծառայողի մահվան մասին տեղեկություն տարածվել է միայն այն բանից հետո, երբ հարազատները հուլիսի 28-ին փակել են Բաքու-Ղազախ ավտոճանապարհը՝ պահանջելով, որ հետաքննությամբ պարզեն զինծառայողի մահվան պատճառները։ Նրանց ներկայացրել են, որ զինծառայողը ինքնասպան է եղել, իսկ հարազատները պնդում են, որ սպանել են։

Հյումբեթով Վյուսալը Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Նադիրքենդ գյուղի բնակիչ էր, և ծառայում էր Ադրբեջանի ՊՍԾ Լենքորանի զորամասերից մեկում։

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 39 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է դարձել ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի Ներքին զորքերից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *