Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Շրնաք նահանգի ԶՈւ ստորաբաժանումներ

Հուլիսի 28-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է զինված ուժերի՝ երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում տեղակայված  ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Շրնաք նահանգ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Շրնաք նահանգ

Շրնաք քաղաք այցելության ընթացքում Հուլուսի Աքարը հանդիպել է Շրնաքի նահանգապետին, ժանդարմերիայի 23-րդ դիվիզիայի հրամանատարին, նահանգի անվտանգության ծառայության (ոստիկանության) պետին:

Հուլուսի Աքարին ուղեկցել են ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Իսմաիլ Մեթին Թեմելը և ժանդարմերիայի զորքերի ղեկավար, գեներալ-գնդապետ Արիֆ Չեթինը:

Հուլիսի 27-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է նաև Շանլըուրֆա և Հաթայ նահանգների ստորաբաժանումներ:

Նշենք, որ թուրք-քրդական բախումների առավել ակտիվ կենտրոններից է Շրնաք նահանգը: Բացի այդ, այս նահանգը բախումների հետևանքով ամենաշատ վնասներ կրած շրջաններից: Շրնաք քաղաքի շինությունների 70 տոկոսը ավերվել է բախումների հետևանքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *