ՀՀ ԶՈւ հետախույզները կմասնակցեն «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին․ մանրամասներ

Հայկական բանակի հետախույզները «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթի ընթանցքում կմրցեն Բելառուսի, Չինաստանի, Ղազախստանի․ Ուզբեկստանի, Ռուսաստանի և Զիմբաբվեի թիմերի հետ։

Մրցույթի շրջանակներում հետախույզները հաղթահարելու են խոչընդոտներով լի «հետախույզի արահետը», վարակված տեղանքները, անցկացնելու են հրաձգություն, դանակով ոչնչացնելու են պայմանական հակառակորդին, իրականացնելու են երկաթուղային գծի պայմանական պայթեցում, մարտի դաշտից հանելու են վիրավորներին:

Մրցույթին մասնակցող երկրների թիմերից յուրաքանչյուրը կազմված է 21 մարդուց

  1. Պատվիրակության ղեկավար
  2. Թիմի ղեկավար
  3. Հետախուզական խումբ – 10 զինծառայող,
  4. Պահեստային զինծառայողներ – 2 զինծառայող,
  5. Մարզիչներ – 2 զինծառայող,
  6. Ապահովման խումբ (բուժակ, թարգմանիչ, ԶԼՄ ներկայացուցիչ) – 3 զինծառայող,
  7. Տեխնիկական ապահովման խումբ – 2 զինծառայող,

Մրցույթին թիմերը մասնակցելու են ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայով, Մի-8 ուղղաթիռով, անօդաչու թռչող սարքերով։ Ինչպես «Միջազգային բանակային խաղերի» մյուս մրցույթներում, այստեղ սպառազինությունը նույնպես ընտրված է մասնակից բոլոր երկրների սպառազինություններում դրանց առկայությամբ։

Մրցույթն անցկացվելու է 5 փուլով․

  1. դեսանտավորում և երթ
  2. մեխանիկ-վարորդների մրցույթ
  3. հետախույզի արահետ
  4. հրաձգություն
  5. առաջադրանքի կատարումից հետո հետախուզական խմբի ելք դեպի հավաքակայան
ՀՀ ԶՈւ հետախույզների թիմի մեխանիկ վարորդները «Զորային հետախուզության գերազանցիկները-2016» մրցույթիմ

ՀՀ ԶՈւ հետախույզների թիմի մեխանիկ-վարորդները «Զորային հետախուզության գերազանցիկները-2016» մրցույթիմ

«Դեսանտավորում և երթ»

Առաջին փուլի ընթացքում հետախուզական խումբը ողջ կազմով դեսանտավորվում է Մի-8 ուղղաթիռից և կատարում տարբեր առաջադրանքներ։

«Մեխանիկ-վարորդների մրցույթ»

Մրցույթի ընթացքում մեխանիկ-վարորդները վարում են ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան պայմանական բարդ տեղանքներում։ Այդ ընթացքում հաղթահարվում են արհեստական խոչընդոտներ։

Հետախուզական անձնակազմի մյուս անդամները այս ընթացքում ռազմական տեղագրության, կապի, ռազմաբժշկական պատրաստության, մարտավարական, հատուկ պատրաստության, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության նորմատիվներ են կատարում։

«Հետապույզի արահետ»

Այս փուլի ընթացքում հետախուզական խումբը ողջ կազմով մարտական հանդերձանքով հաղթահարում է 22 խոչընդոտ և մշակում է հակառակորդի հետ անսպաասելի հանդիպման ժամանակ գործողություններ։

«Հրաձգություն»

«Հրաձգություն» փուլի ընթացքում կատարվում են հետևյալ վարժությունները․

  • Հրաձգություն հրացանով (թիմի հրամանատար)
  • Հրաձգություն ավտոմատով (թիմի հրամանատար, ավագ հետախույզ, մեխանիկ-վարորդ, հետախույզ-սակրավոր, հետախույզ-ռադիոհեռագրիչ, հետախույզ-սանիտար, հետախույզ)
  • Հրաձգություն գնդացրով (հետախույզ-գնդացրորդ)
  • Հրաձգություն դիպուկահար հրացանով (հետախույզ-սակրավոր)
  • Հրաձգություն ձեռքի հակատանկային նռնականետով (հետախույզ-նռնականետորդ)
  • Մարտական հրաձգություն խմբի կազմով դարանակման պայմաններում
  • Դանակի, հետևակային բահի, ուսումնական նռնակի նետում

«Առաջադրանքի կատարումից հետո հետախուզական խմբի ելք դեպի հավաքակայան»

Վերջին փուլի ընթացքում հետախույզները և մեխանիկ-վարորդը տեխնիկայով հաղթահարում են ջրային խոչընդոտներ և կատարում այլ վարժություններ։

Նշենք, որ 2016-ին մրցման շրջանակներում լավագույն հետախույզ է ճանաչվել ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը, թեև ՀՀ ԶՈւ հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *