Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Սիրիայի հետ սահմանային ստորաբաժանումներ

Հուլիսի 27-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է երկրի հարավային՝ Սիրիային անմիջապես սահմանակից, Հաթայ և Շանլըուրֆա նահանգներում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներ:Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Սիրիայի անմիջապես սահմանակից, Հաթայ և Շանլըուրֆա նահանգներում տեղակայված ԶՈւ ստորբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Սիրիային անմիջապես սահմանակից, Հաթայ և Շանլըուրֆա նահանգներում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներ

Հուլուսի Աքարին նաև ուղեկցել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը: ԶՈւ ԳՇ ղեկավարությունը այցելել է և ստուգումներ է անցկացրել Հաթայ նահանգում տեղակայված ցամաքային զորքերի 39-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարությանը կից Նարլըջայի 2-րդ սահմանապահ գնդի հրամանատարությունում և սահմանային զորամասերում: Բացի այդ Հուլուսի Աթարը նաև հանդիպել է Հաթայի նահանգապետին:

Այնուհետև ԶՈւ ԳՇ ղեկավարությունը՝ Աքարի գլխավորությամբ, այցելել է Շանլըուրֆա նահանգ և ստուգումներ անցկացրել ցամաքային զորքերի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունում: Աքարը հանդիպել է նաև Շանլըուրֆայի նահանգապետին:

Աքարը շարունակում է սահմանային ստորաբաժանումներում և զորամասերում ստուգումներ իրականացնել:

Նշենք, որ վերջին շրջանում թուրք-սիրիական սահմանին ավելացել են սահմանային միջադեպերը Թուրքիայի զինուժի և Սիրիայի քրդական խմբավորումների միջև: Թուրքական կողմը միևնույն ժամանակ նոր համալրումներ է իրականացնում սահմանային, հիմնականում Քիլիս նահանգի ստորաբաժանումներում:

Քիլիս նահագը անմիջապես սահմանակից է Սիրիայի Աֆրին նահանգին, որը գտնվում է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջեկատների» (YPG) վերահսկողության ներքո: Թուրքիայի իշխանությունները քրդական այս խմբավորումները համարում են «ահաբեկչական և դիտում են որպես սպառնալիք իր ավտանգության համար»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *