ՊԲ-ում շտաբային զորավարժություններ են անցկացվել ամբողջ բանակի կազմով

Հուլիսի 25-27-ը Պաշտպանության բանակում անցկացվել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որոնց մասնակցել են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբերն ու ղեկավարման մարմինները: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Պաշտպանության բանակի հրամկազմը զորավարժության ժամանակ

Պաշտպանության բանակի հրամկազմը զորավարժության ժամանակ

ՊԲ տարվա պատրաստության պլանով նախատեսված զորավարժությունների նպատակն էր կատարելագործել բանակի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբերի տեսական ու գործնական ունակությունները, նրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը:

Զորավարժությունների ընթացքին հետևել են ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն ՄՆացականյանն ու բանակի հրամանատարի տեղակալները:

Լևոն Մնացականյանը մասնավորապես ուշադրություն է դարձրել բոլոր օղակի ղեկավար մարմինների մարտավարամասնագիտական կարողություններին, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման և որոշումներ ընդունելու ունակություններին, վարվող փաստաթղթերի ճշգրտությանը։ Թերացումների վերացման նպատակով բանակի հրամանատարը տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *