Ուզբեկստանը պատրաստվում է Թուրքիայից զրահամեքենաներ գնել

Ուզբեկստանի իշխանությունները այդ երկրի պաշտպանության նախարարության կարիքների բավարարման նպատակով նախատեսում են գնել «1 տասնյակ միավոր զինտեխնիկա»։ Ուզբեկական կողմը այս հարցով հուլիսի 26-ին բանակցել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Այս մասին հուլիսի 27-ին հայտնում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության ուզբեկստանյան ծառայությունը՝ փոխանցելով այդ երկրի ՊՆ հաղորդագրությունը։

Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգը (SARP)՝ տեղադրված՝ թուրքական արտադրության «Էժդեր» զրահամեքենայի վրա

Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգը (SARP)՝ տեղադրված՝ թուրքական արտադրության «Էժդեր» զրահամեքենայի վրա

Ուզբեկստանի ՊՆ-ից նշել են, որ իրենք ցանկանում են գնել թուրքական արտադրության EJDER 4х4 տիպի զրահամեքենաներ։ Նշվում է, որ ուզբեկստանյան կողմը ընթացիկ տարվա հուլիսին արդեն փորձարկել է այդ մեքենաները և գոհ է արդյունքներից։

Բացի այս, կողմերը քննարկել են նաև ապագայում Ուզբեկստանի տարածքում նշված զրահամեքենաներն արտադրելու, կամ դրանց հավաքման գործարան ստեղծելու հարցեր։

Տվյալ զրահամեքենայի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց, կարող է տեղափոխել մինչև 8 մարդու։ Զրահամեքենայի առավելագույն արագությունը 110 կմ/ժ է։

Մեքենայի վրա տեղադրված է տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ նույնպես թուրքական «Ասելսան» ընկերության արտադրության հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլներ (SARP)։

Համակարգի վրա կարող է տեղադրվել 12,7 մմ կամ 7,62 մմ գնդացիր կամ 40 մմ ավտոմատ նռնականետ:

Ավելացնենք, որ հուլիսի 26-ին Թուրքիայի պաշտպանության նոր նախարար Նուրեթթին Ջանիքլին մեկնել էր Ուզբեկստան, հանդիպել այդ երկրի ՊՆ ղեկավարին։ Կողմերը ստորագրել էին ռազմական կրթության ոլորտում համագործակցության արձանագրություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *