ՌԴ նախագահը ստորագրել է Սիրիայում ավիախմբի տեղակայման արձանագրության վավերացման օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սիրիայում ՌԴ ավիախմբի տեղակայման մասին 2015 թ․ օգոստոսի 26-ին կնքված համաձայնագրի հիման վրա 2017 թ․ հունվարի 18-ին ստորագրված արձանագրության վավերացման մասին օրենքը:  Փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատուի կայքում։

«Հմեյմիմ» ավիաբազայի տեխնիկները ԿԱԲ-500Ս ավիացիոն ռումբը Սու-34 ռմբակոծիչի վրա ամրացնելիս

«Հմեյմիմ» ավիաբազայի տեխնիկները ԿԱԲ-500Ս ավիացիոն ռումբը Սու-34 ռմբակոծիչի վրա ամրացնելիս

Ռուսաստանը Սիրիայում ավիախումբ տեղակայել է դեռևս 2015 թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից՝ Սիրիայում տարբեր ահաբեկչական, զինյալ խմբավորումների դեմ պայքարում այդ երկրի կառավարական բանակին օժանդակելու համար։ Սակայն այդ ժամանակ դեռևս խոսք չկար Սիրիայում ՌԴ ԶՈւ հիմնական ավիաբազա հիմնելու մասին։

ՌԴ նախագահը  2016-ի օգոստոսի 9-ին պետդումային ներկայացրել էր Սիրիայի հետ 2015-ի օգոստոսի 26-ին կնքված համաձայնագրով այդ երկրի «Հմեյմիմ» ավիաբազայում անորոշ ժամկետով և անհատույց հիմունքներով ՌԴ ավիախումբ տեղակայելու մասին օրինագիծը:

Օգոստոսին ռուսաստանյան կողմը հայտնեց, որ մտադրված են ընդլայնել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայի ենթակառուցվածքները,  բազայում ստեղծել ծանր ավիացիայի տեղակայման համար հնարավորություններ, անձնակազմի համար կառուցել զինավան։

Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը համաձայնագիրը վավերացրել էր 2016 թ․ հոկտեմբերի 12-ին։

Արդեն 2017 թ․ հունվարի 18-ին կողմերը ստորագրել էին հավելյալ արձանագրություն, որով կարգավորվում է բազայի, բազայի անձնակազմի գործունեությունները, իրավահարաբերությունները, իրավունքները և պարտականությունները։

Սիրիայում ՌԴ զորախմբի նախկին հրամանատար, ՀՌՇ հրամանատարի ԺՊ գեներալ-գնդապետ Ա. Դվորնիկովը՝ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում

Սիրիայում ՌԴ զորախմբի նախկին հրամանատար, ՀՌՇ հրամանատարի ԺՊ գեներալ-գնդապետ Ա. Դվորնիկովը՝ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում

Համաձայնագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում Սիրիան Ռուսաստանին է հանձնում «Հմեյմիմ» ավիաբազան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, տարածքով։ Բազայի տրանսպորտային միջոցները կարող են ազատ տեղաշարժվել Սիրիայի ողջ տարածքում՝ ենթարկվելով այդ երկրի ճանապարհային երթևեկության կանոններին։

Արձանագրության մասով անհամաձայնության ի հայտ գալու դեպքում հիմք են ընդունվու 2015 թ․ օգոստոսի 26-ին ստորագրած համաձայնագրի համապատասխան դրույթները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *