Հայաստանում կանցկացվեն ռուսական Իլ-76 բեռնատար ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ

Մեկ տարվա ընթացքում Հայաստանի բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում նախատեսվում են Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ռուսական բազմանպատակ ուղղաթիռի փորձարկումներ: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաավիացիայի գլխավոր վարչությունից:

Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը պայմանավորվել է իր ռուսասատնցի գործընկերների հետ:

Հայկական «Իլ-76ՏԴ»-ի լուսանկարը սփոթերական կայքից (արխիվ)

Բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում ռուսական ավիացիոն տեխնիկայի թռիչքային փորձարկումների նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Թռիչքային փորձարկումները, ըստ հաղորդագրության, կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն բնագավառում համագործակցության ընդլայնմանը:

Նշենք, որ Հայաստանի զինված ուժերում նույնպես կան Իլ-76 բեռնատար ինքնաթիռներ: Ավելին՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական հանձնաժողովի 10-րդ նիստին (անցկացվել է 2016-ի հունվարին) նախատեսված էր քննարկել Հայաստանին առնվազն 50 տոկոս թռիչքային ռեսուրսներով երեք միավոր Իլ-76 օդանավ մատակարարելու հնարավորությունը։

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգման վարժանքներին մասնակցող հայկական զորախումբը և ՀՀ ԶՈւ Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, որով Տաջիկստան է տեղափոխվել զորախմբի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգման վարժանքներին մասնակցող հայկական զորախումբը և ՀՀ ԶՈւ Իլ-76 բեռնատար ինքնաթիռը (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *