Լիբանանի զինուժը 50 ահաբեկիչ է ձերբակալել սիրիա-լիբանանյան սահմանին

Հուլիսի 25-ին Լիբանանի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ սիրիա-լիբանանյան սահմանին ահաբեկիչական խմբավորումների դեմ գործողությունների արդյունքում ձերբակալվել է շուրջ 50 ահաբեկիչ:Փոխանցում է Reuters գործակալությունը:

Լիբանանի ԶՈւ զինծառայող սիրիա-լիբանանյան սահմանին

Լիբանանի ԶՈւ զինծառայող սիրիա-լիբանանյան սահմանին

Երկրի ԶՈւ հրամանատարը նշել է, որ ահաբեկչների մեծ մասը թաքնված է եղել Սիրիայի և Լիբանանի սահմանին տեղակայված փախստականների ճամբարում: Ըստ նրա՝ ձերբակալվածների թվում են նաև այն զինյալները, որոնք 2014-ին հարձակվել են լիբանանյան Արսալ նահանգի համանուն քաղաքի վրա:

Բացի Լիբանանի զինված ուժերից, սիրիա-լիբանանյան սահմանին՝ Արսալ նահանգում, ահաբեկիչների դեմ համատեղ գործողություններ են իրականացնում նաև լիբանանյան «Հիզբոլլահ» շարժումն ու Սիրիայի կառավարական բանակը: Մի քանի օր տևած մարտերում այս ուժերին հաջողվել է ահաբեկիչներից ազատագրել սահմանային մի քանի կարևոր տարածք:

Լիբանանի զինուժը և «Հիզբոլլահ» շարժումը ձեռնարկել են նման գործողությունները Լիբանանից Սիրիայի զենքի ապօրինի տեղափոխումը խոչընդոտելու համար: Ահաբեկիչների մեծ մասը կենտրոնացած են Արսալ նահանգում, որի լեռնային տարածքը համար է զենքի ապօրինի տեղափոխման համար:

Սիրիա-Լիբանանի սահմանին հիմնականում գործում են «Իսլամական պետություն» և «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումները: Դեռևս 2014-ի օգոստոսին ԻՊ զինյալները ներխուժել են Արսալ նահանգի համանուն քաղաք, սակայն լիբանանյան բանակը հետ է մղել նրանց հարձակումը:

«Հիզբոլլահ» շարժումը Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին և նախագահ Բաշար ալ-Ասադին, ինչը, սակայն, քննադատվում է Լիբանանի իշխանությունների կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *