«Վերջին տարիներին» Իրանում 120-ից ավելի ահաբեկչական գործողություն է կանխվել

Վերջին տարիներին Իրանում 120-ից ավելի ահաբեկչական գործողություն է կանխվել, իսկ այդ գործողությունները ծրագրող անձինք կամ ձերբակալվել են, կամ սպանվել։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին։ Հուլիսի 25-ին տեղեկացնում է իրանական Press TV լրատվական գործակալությունը։

Մինչ այդ Ալավին հայտարարել էր, որ միայն վերջին 2 տարվա ընթացքում Իրանում 100-ից ավելի ահաբեկչական գործողություն է կանխվել։

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Ալավին հավելել է նաև, որ Թեհրանի ահաբեկչական հարձակումներին անմիջականորեն և ոչ անմիջականորեն ներգրավված բոլոր անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են։

Ավելի վաղ Ալավին հայտարարել էր, որ տարեցտարի ահաբեկչական խմբերը շատանում են Իրանում․

«Մեզ համար զարմանալի էր, որ եթե նախորդ տարիներին ամիսը 2 կամ  շաբաթը 1  ահաբեկչական խումբ էինք հայտնաբերում, ապա այս տարի գրեթե ամեն օր ենք հայտնաբերում», — ասել էր Ալավին։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել։ Գործի դնելով իր բոլոր ուժային կառույցները՝ Իրանը արդեն տասնյակ ահաբեկիչների է վնասազերծել։ Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

Իրանը հսկողությունը խստացրել է հատկապես երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում, որտեղ գործում են քրդական, բելուջական ընդդիմադիր, զինյալ խմբավորումներ։ Այս շրջանակներում Իրանը նաև հարվածներ է հասցնել Իրաքի և Պակիստանի սահմանկից շրջաններին, որտեղից ներթափանցում, գործում կամ որտեղ փախնում են այդ խմբավորման անդամները։

Վերջին տարիներին Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *