Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Հուլիսի 25-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Իրաքի հյուսիսային հատվածից քուրդ զինյալները նախապատրաստվել են հարձակում կազմակերպել Թուրքիայի ԶՈւ սահմանապահ զորամասի և բազայի վրա: Հարվածների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 9 զինյալ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժային կառույցները հուլիսի 10-17-ը գործողություններ են իրականացրել քուրդ զինյալների դեմ Իրաքին անմիջապես սահմանակից Հաքքարի նահանգում: Թուրքիայի օդուժը PKK-ի դիրքերին հաճախ հարվածում է նաև Իրաքի հյուսիսային շրջաններում, որտեղ տեղակայված են քրդական կառույցի հիմնական բազաները:

Թուրքիայի զինուժը ակտիվացրել է գործողությունները քրդերի դեմ նաև երկրի տարածքում: Դրանք հիմնականում անցկացվում են արևելյան և հարավարևելյան նահանգներում: Թուրքիայի այդ հատվածներում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով մի շարք բնակավայրեր ավերվել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *