Իսրայելի 4 ռազմարդյունաբերական ընկերություն պահպանել է դիրքերը 100 խոշորագույնների շարքում

Defense News պարբերականը 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում ընդգրկել է իսրայելական 4 ընկերություն: 2016 թ. հրապարակված ցուցակի համեմատ ընկերությունների ցանկում փոփոխություն չկա: 

Իսրայելական նշված 4 ընկերություններն էլ համագործակցում են Ադրբեջանի հետ, զենք են վաճառում այդ երկրին:

Ընկերություն Եկամուտ (մլն $)
27. Elbit Systems 3147
33. Israel Aerospace Industries 2618
37. Rafael Advanced Defense Systems 2354
92. Israel Military Industries 496

Բաց աղբյուրներից հայտնի դարձած տվյալներով՝ իսրայելական նշված 4 ընկերությունները Ադրբեջանին վաճառել են առնվազն հետևյալ զինտեխնիկան՝

  • Elbit Systems — Lynx (Լինքս) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 120 մմ տրամաչափի Cardom ականանետներ: Ընկերությունը նաև արդիականացրել է Ադրբեջանի Տ-72 տանկերը: 
  • Israel Aerospace Industries — Barak-8 ԶՀՀ-ներ, Harop մահապարտ ԱԹՍ-ներ, Skystar 300 աերոստատներ, Ընկերությունն արդիականացրել է Ադրբեջանի Մի-17 ուղղաթիռները:
  • Rafael Advanced Defense Systems — Spike LR հակատանկային հրթիռային համալիրներ:
  • Israel Military Industries — POMINS-2 դյուրակիր ականազերծող սարքեր:

Հավելենք, որ չհաստատված տվյալներ կան նաև այլ սպառազինության վաճառքի մասին: Բացի այդ, Ադրբեջանը համագործակցում է իսրայելական մի շարք այլ ընկերությունների հետ:

Այդ թվում արժե առանձնացնել Aeronautics Defense Systems և Israel Shipyard ընկերությունները: Առաջինից ադրբեջանցիները գնում են հետախուզական ԱԹՍ-ների հիմնական մասը, ինչպես նաև կազմակերպում համատեղ արտադրություն Ադրբեջանում: Երկորրդ ընկերությունից գնում են նավեր, Ադրբեջանում կազմակերպում նավերի հավաքման գործընթացը:

Ադրբեջանի ԶՈւ ՀՕՊ ուժերի Barak-8 ԶՀՀ

Ադրբեջանի ԶՈւ ՀՕՊ ուժերի Barak-8 ԶՀՀ

Հավելենք, որ համաձայն «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) տվյալների՝ Ադրբեջանի ներկրումներին բաժին է ընկնում 2012-2016 թթ Իսրայելի արտահանած ամբողջ սպառազինության 13 տոկոսը:

Համապատասխան հրապարակումներում կարող եք տեսնել նաև ցուցակում ընդգրկված թուրքական և ռուսաստանյան ընկերությունների ցանկը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *