Աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից 3-ը թուրքական են

Ամերիկյան Defense News մասնագիտացված կայքը հրապարակել է աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը. Այն ինչպես միշտ գլխավորում է ամերիկյան Lockheed Martin-ը: Ցուցակում ընդգրկվել է թուրքական 3 ընկերություն՝ նախորդ տարիների երկուսի փոխարեն: Ցուցակում համեմատվում են նախորդ տարի  սպառազինության շուկայում ընկերությունների տարեկան եկամուտները:

Ցուցակում առաջին տասը հորիզոնականներից 6-ն ամերիկյան, 1-ը՝ բրիտանական, մեկը նիդեռլանդա-ֆրանսիական, մեկը ֆրանսիական, ևս մեկը՝ իտալական ընկերություններ են: Ցուցակը գլխավորում են ամերիկյան Lockheed Martin (43,5 մլրդ դոլար) և Boeing (29,5 մլրդ դոլար), բրիտանական BAE Systems (23,6 մլրդ դոլար), ամերիկյան Raytheon (22,4 մլրդ դոլար) և Northrop Grumman (20,2 մլրդ դոլար) ընկերությունները:

100 խոշորագույն ընկերությունների ցուցակում տեղ են գտել թուրքական «Ասելսան», «ԹԱԻ» և «Ռոքեթսան» ընկերությունները: «Ռոքեթսանն» առաջին անգամ է ընդգրկվում լավագույն 100-ի ցանկում:

«Ասելսանը» նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավել է ընդամենը մեկ հորիզոնականով՝ դասվելով 57-րդ տեղում: 2016 թ. ռազմական նշանակության արտադրանքների վաճառքից ընկերության եկամուտը կազմել է 1 մլրդ 195 մլն ԱՄն դոլար:

«ԹԱԻ» ընկերության՝ ռազմական նշանակության արտադրանքներից ստացած եկամուտը առաջին անգամ գերազանցել է 1 մլրդ դոլարը՝ կազմելով շուրջ 1 մլրդ 83 մլն դոլար: Այս ընկերությունը նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավել է 11 հորիզոնականով՝ զբաղեցնելով 61-րդ տեղը:

Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

«Ռոքեթսանի»՝ ռազմական նշանակության արտադրանքների վաճառքից ստացած եկամուտը 2016 թ. կազմել է շուրջ 363 մլն դոլար: Նախորդ տարվա եկամուտը չի նշվում, քանի որ, ինչպես նշել ենք, այս ընկերությունն առաջին անգամ է լավագույն 100-ի ցուցակում հայտնվել: Այս ընկերությունը քաղաքացիական նշանակության արտադրանք չի վաճառել, ի տարբերություն ցուցակում ընդգրկված ընկերությունների զգալի մասի:

Թուրքական մյուս երկու ընկերությունների դեպքում ռազմական արտադրանքների վաճառքից ստացած եկամուտը կազմում է երկակի՝ ռազմական և քաղաքացիական նշանակության արտադրանքների վաճառքից ստացած եկամտի համապատասխանաբար 96 և 86 տոկոսը:

Ընկերություն Եկամուտ (ռազմ., մլն $) Եկամուտ (ընդհնուր, մլն $)
57. Aselsan 1195 1243
72. Turkish Aerospace Industries 1083 1260
58. Roketsan 364 364

Ցուցակում ընդգրկված իսրայելական և ռուսաստանյան ընկերությունների ցանկը կարող եք տեսնել համապատասխան հրապարակումներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *