ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում հնգօրյա հրամանատարական հավաքներ են անցկացվել

Հուլիսի 18-22-ը 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների ու տեղակալների հավաքներ: Հավաքներն անցկացվել են ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

5-րդ ԲԿ-ում անցկացված հրամանատարական հավաքները

5-րդ ԲԿ-ում անցկացված հրամանատարական հավաքները

Իսկ դասախոսությունները հիմնականում վերաբերել են մարտական գործողությունների վերլուծության ու գնահատման հարցերին, պաշտպանության առավել հուսալի և արդյունավետ կազմակերպման նպատակով մարտական հենակետերում ներդրված նորարարական մոտեցումներին:

Այնուհետև անցկացվել են նաև գործնական պարապմունքների ընթացքում: Հրամանատարական հավաքների արդյունքներն ամփոփել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Հաղորդագրության համաձայն՝ պարապմունքների ընթացքում ուշադրություն է դարձվել բոլոր օղակների հրամանատարների դերակատարության, ինքնակրթության, ինչպես նաև մասնագիտական որակների բարձրացման հարցերին:

Նշենք, որ օրեր առաջ ամփոփվել են նաև բանակային զորամիավորման՝ 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *