Իրանը «Միջազգային բանակային խաղերին» մասնակցում է 17 մրցաձևում

Հուլիսի 22-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերի «Փեյքան» դասի  «Փեյքան» և «Ջոշան» նավերը  «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցաշարին մասնակցելու նպատակով ուղևորվել են Ռուսաստան։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Նախքան Ռուսաստան հասնելը նավերը կայանել են նաև Ադրբեջանում։

Իրանի Կասպյան նավատորմի P225 «Ջոշան» (ձախից) և P224 «Փեյքան» (աջից, երկրորդ պլան) հրթիռային կատերները Ռուսաստանի Աստրախան նավահանգստում (արխիվ)

Իրանի Կասպյան նավատորմի P225 «Ջոշան» (ձախից) և P224 «Փեյքան» (աջից, երկրորդ պլան) հրթիռային կատերները Ռուսաստանի Աստրախան նավահանգստում (արխիվ)

«Միջազգային բանակային խաղեր-2017» մրցաշարում Իրանը մասնակցություն կունենա  17 մրցույթում.

  1. «Տանկային բիաթլոն» տանկային անձնակազմերի մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝19 (այդ թվում` Հայաստան, Ադրբեջան),
  2. «Սուվորովյան գրոհ» հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի մրցույթում, անցկացման վայրը՝ Չինաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5,
  3. «Դիպուկահարային սահման» դիպուկահարների մրցույթում,  անցկացման վայրը՝ Ղազախստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 12 (այդ թվում` Հայաստան, Ադրբեջան),
  4. «Դեսանտային դասակ» դեսանտային դասակների մրցույթում, անցկացման վայրը՝ Չինաստան, մասնակից երկրների թվաքանակը՝9,
  5. «Ծովային դեսանտ» ծովային հետևակի ստորաբաժանումների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 4,
  6. «Ծովային գավաթ» ռազմանավերի անձնակազմերի մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան՝ Ճապոնական ծովի ջրային տարածք, Ադրբեջան՝ Կասպից ծովի ջրային տարածք, մասնակից երկրների թվաքանակը՝ 5 (այդ թվում՝ Ադրբեջան),
  7. «Խորություն» ջրասուզակների մրցույթում, անցկացման վայրը՝ Ղրիմ, մասնակից երկրների թվաքանակը՝ 6,
  8. «Հրետանային կրակի վարպետներ» հրետանային հաշվարկների մրցույթում, անցկացման վայրը՝ Ղազախստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 7 (այդ թվում՝ Ադրբեջան),
  9. «Վարպետ-զինագործ» զենքերը վերանորոգող հաշվարկների մրցույթում, անցկացման վայրը՝ Չինաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5,
  10. «Մաքուր երկինք» ՀՕՊ ստորաբաժանումների մրցույթում, անցկացման վայրը՝ Չինաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 7,
  11. «Երկնքի բանալիներ» զենիթահրթիռային զորքերի մարտական հաշվարկների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5,
  12. «Անվտանգ միջավայր» ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի մրցույթում, անցկացման վայրը՝ Չինաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5,
  13. «Էլբրուսի մատանի» լեռնային ստորաբաժանումների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 6,
  14. «Հավատարիմ բարեկամ» կինոլոգների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 6,
  15. «Ռազմաբժշկական էստաֆետա» բժշկական անձնակազմի մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5,
  16. «Դաշտային խոհանոց» պարենային ծառայության մասնագետների մրցույթում, անցկացման վայրը՝ Ռուսաստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 8 (այդ թվում` Ադրբեջան),
  17. Անօդաչու թռչող սարքերի հաշվարկների մրցույթում, անցկացման վայրը՝ Ղազախստան, մասնակից երկրների թվաքանակը՝ 5։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *