Իրանը կավելացնի «Զոլֆաղար» և «Ղիամ» հրթիռների թվաքանակը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանը ավելացնում է «Զոլֆաղար» և «Ղիամ» դասի հրթիռների թվաքանակը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հունիսի 18-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը Իրանը հրթիռակոծել էր հենց  «Զոլֆաղար» (հեռահարությունը՝ 700 կմ) և «Ղիամ» (հեռահարությունը՝ 800 կմ) հրթիռներով։ Իրանի հրթիռակոծումից սպանվել էր ավելի քան 170 ԻՊ զինյալ՝ ներառյալ խմբավորման հրամանատարներ։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հաստատել էր օրինագիծը, որով հրթիռային ծրագրի զարգացման համար զինված ուժերին 300 մլն դոլար կհատկացվի։

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

«Ղիամ-1» հրթիռը արձակման պահին

«Ղիամ-1» հրթիռը արձակման պահին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *