Աֆղանստանում «Թալիբանի» մեքենայի պայթեցումից սպանվել է 24 մարդ

Այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան, «Թալիբան» զինված խմբավորման ինքնասպան ահաբեկիչը Քաբուլում պայթեցրել է իր մեքենան, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 24 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Աֆղանստանի անվտանգության ուժերի զինծառայողներ

Աֆղանստանի անվտանգության ուժերի զինծառայողներ

Երկրի մայրաքաղաքում իրականացված հարձակումից հետո Աֆղանստանի պաշտոնական աղբյուրները հայտնում են նաև մոտ 40 վիրավորի մասին:

«Թալիբանը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը և նշել է, թե պայթյունից սպանվել է «հետախուզության 37 աշխատակից»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի զեկույցներից մեկում նշվում է, որ նմանատիպ հարձակումների հետևանքով այս տարվա առաջին կեսին Աֆղանստանում սպանվել է առնվազն 1662 և վիրավորվել է 3581 քաղաքացիական:

Իսկ 2009 թվականից հունվարի 1-ից մինչև 2017-ի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում զինված հակամարտությունը խլել է ավելի քան 26 հազար 512 մարդու կյանք,  վիրավորվել է 48 հազար 931 քաղաքացիական:

2009 հունվարից 2017 հունիս ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում քաղաքացիականների շրջանում զոհվածների և վիրավորվածների թվերը՝ ըստ ՄԱԿ զեկույցի

2009 հունվարից 2017 հունիս ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում քաղաքացիականների շրջանում զոհվածների և վիրավորվածների թվերը՝ ըստ ՄԱԿ զեկույցի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *