Խոշոր վարժանք է մեկնարկել Ռուսաստանի ԶՈւ՝ Կովկասում տեղակայված զորամասերում

Վարժանքներին ներգրավվել է 16 հազար զինծառայող Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի կազմից: Ներգրավվել է 4 հազար միավոր զինտեխնիկա: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հարավային ռազմական շրջանի հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացնում Կրասնոդարում

Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանի հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացնում (արխիվ)

Վարժանքներին ներգրավվել են Ռուսաստանի ԶՈւ 58-րդ բանակի՝ Հյուսիսային Կովկասում և Հարավային Օսիայում տեղակայված համազորային զորամասերն ու ստորաբաժանումները:

Վարժանքները սկսվել են տագնապի ազդանշանով: Ստուգվելու են անձնակազմի գործաղությունները տագնապով մարտական աստիճանի բերման պայմաններում: Չի նշվում, սակայն, թե որքան են տևելու վարժանքները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մեջ մտնում են երկրի կովկասյան տարածքում, դրանից հյուսիս ընկած տարածքում և Ղրիմում տեղակայված զորամասերը, ինչպես նաև Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում տեղակայված ռազմաբազաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *