Մրցույթի մասնակցելու համար Բաքու են ժամանել Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի ռազմանավերը

Հուլիսի 22-ին և 23-ին Կասպյան ավազանի երեք երկրների 2-3-ական ռազմանավ ժամանել է Ադրբեջան՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացվող «Ծովային գավաթ-2017» մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պն կայքը:

Մրցույթը «Միջազգային բանակային խաղեր» ամենամյա մրցաշարի մրցաձևերից մեկն է և անցկացվելու է օգոստոսի 1-ից 10-ը Կասպից ծովի ադրբեջանական ջրերում և Ճապոնական ծովում (Չինաստանի ռազմանավերի ներգրավման համար):

«Ծովային գավաթ-2016» մրցույթից

Դրվագ «Ծովային գավաթ-2016» մրցույթից

Մրցույթի ընթացքում ռազմանավերը խոցելու են պայմանական թիրախները, ինչպես նաև կատարելու են փրկարարական գործողություններ: Սրա հիման վրա էլ թիմերը ստանալու են միավորներ՝ հաղթողին որոշելու համար:

Նախորդ՝ 2016 թվականի նույն մրցույթում Ադրբեջանը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ երեք մասնակից պետությունների շարքում:

2016 թվականին մրցույթն անցկացվել է միայն Ադրբեջանում: Դրան մասնակցել են նաև Ռուսաստանը և Ղազախստանը: Իսկ Իրանի և Չինաստանի ռազմանավերն այս տարի առաջին անգամ են մասնակցելու մրցույթին:

Այս տարվա մրցույթին մասնակցելու համար Բաքու են ժամանել երեք երկրների հետևյալ ռազմանավերը.

  • Իրանից՝ «Փեյթան» և «Ջոուշան» հրթիռային նավերը,
  • Ռուսաստանից՝ «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային և «SB-45» քարշակ-փրկարար նավերը,
  • Ղազախստանից՝ «Ղազախստան» և «Սարըարկա» հրթիռահրետանային և «Ժայիք» ջրագրական նավերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *