ՊԲ. 2017-ի առաջին կեսին Ադրբեջանի բանակը ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել է 121000 կրակոց

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը կրակել է շուրջ 9000 անգամ: Այդ ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 121000 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Բացի հրաձգային զինատեսակներից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև

  • Spike հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ),
  • TR-107 տիպի համազարկային հրթիռային կայաններ (5 արկ),
  • Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ (244 արկ),
  • 60, 82 և 120 մմ ականանետներ (1373 արկ),
  • տարբեր տիպի նռնականետներ (250 արկ):

2017թ. 1-ին կիսամյակում ադրբեջանական հատուկ ջոկատայինները մի քանի անգամ դիմել են դիվերսիոն ներթափանցման փորձերի, որոնք ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ժամանակին հավաստանշվել են և հակառակորդը, կորուստներ կրելով հետ է շպրտվել:

«Այստեղ հատուկ հիշատակման է արժանի փետրվարի 25-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինների արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-ներթափանցման փորձը, երբ կրելով կատարյալ անհաջողություն, հակառակորդը հայկական առաջնագծին մոտակա տարածքում թողնելով 5 դիակ, ստիպված նահանջեց ելման դիրքեր», — նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *