Գերմանիան սառեցնում է զենքի վաճառքի բոլոր գործարքները Թուրքիայի հետ. Bild

Հուլիսի 20-ին գերմանական Bild լրատվական կայքը, հղում անելով պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությանը, հայտնել է, որ Գերմանիան սառեցնում զենքի վաճառքի բոլոր, այդ թվում՝ առկա և ծրագրվող գործարքները Թուրքիայի հետ: Գերմանական լրատվակայքը չի հստակեցնում տեղեկության աղբյուրը:

Reuters գործակալությունն իր հերթին նշում է, որ Գերմանիան հրաժարվել է պաշտոնական մեկնաբանություն տալ նշված հարցերի վերաբերյալ:

Թուրքիայի ԶՈւ՝ գերմանական արտադրության Leopard 2 տանկը Սիրիայում

Թուրքիայի ԶՈւ՝ գերմանական արտադրության Leopard 2 տանկը Սիրիայում

Գերմանիայի և Թուրքիայի միջև զենքի վաճառքի ոլորտում խնդիրներն ամենևին նոր չեն ծագել: Դեռսև 2016 թ. տվյալներ կային, որ գերմանակն կառավարությունը առնվազն բարդացնում է մի շարք գործարքների անցկացումը: Նշվում էր, որ միայն 2016 թ. նոյեմբերին Գերմանիան Թուրքիային զենքի վաճառքի 11 առանձին գործարք է մերժել: Ըստ որում նշվում էր, որ պատճառը Թուրքիայում տիրող ոչ ժողովրդավարական դրությունն է:

Որպես օրինակ, 2016 թ. գերմանական Heckler & Koch ռազմարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին (1,2), որ իրենք «զենք չեն վաճառի ոչ ժողովրդավար, կոռումպացված երկրներին», այդ թվում՝ Սաուդյան Արաբիային, Մեքսիկային, Բրազիլիային և անգամ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքային:

Բացի այս Գերմանիան տարին երի ընթացքում Թուրքիային վաճառել է Leopard տանկեր, այլ սպառազինություն, MTU ընկերության արտադրության զրահատեխնիկայի շարժիչներ:

T-155 Fırtına ինքնագնաց հրետանային համակարգ

T-155 Fırtına ինքնագնաց հրետանային համակարգ

Ավելացնենք, որ դեպքերի նման զարգացումը կապված է նաև թուրք-գերմանական ռազմաքաղաքական հարաբերություններում առկա ճգնաժամի հետ:

2016 և 2017 թթ. Թուրքիան մի քանի անգամ արգելել էր գերմանացի պաշտոնյաների այցը «Ինջիրլիքում» տեղակայված գերմանական ստորաբաժանում: Անարդյունք բանակցություններից հետո գերմանական կողմը ի վերջո դուրս բերեց իր զորքերը այդ բազայից՝ տեղափոխելով Հորդանան:

Այնուհետև թուրքական կողմը գերմանացի պաշտոնյաներին արգելեց այցելել նաև Քոնիայում Գերմանիայի ԶՈւ ստորաբաժանմանը, որը, սակայն, տեղակայված էր Թուրքիայի խնդրանքով՝ ՆԱՏՕ-ի կողմից:

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *