2017-ին Ռուսաստանում 35 զինված խմբավորում է վնասազերծվել

2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստանում ազգային գվարդիայի դաշնային ծառայության զորքերը վնասազերծել են 36 զինյալի, առգրավել 170 միավոր զենք և 37000 միավոր ռազմամթերք։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Ազգային գվարդիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները վնասազերծել են նաև 35 զինված խմբավորում, ձերբակալել 164 զինված հանցագործի և ազատել 17 գերու։

Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի ստորաբաժանումը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի ստորաբաժանումը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի ազգային գվարդիան ստեղծվել է 2016 թվականի ապրիլին։ Գվարդիայի կազմի մեջ են մտցվել Ռուսաստանի ներքին զորքերը, հատուկ նշանակության արագ արձագանքման և այլ ստորաբաժանումներ:

Գվարդիայի գործառույթներից են ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ պայքարը,  Ռուսաստանի տարածքում սահմանադրական կարգի պահպանումը, ինչպես նաև ՌԴ զինված ուժերի և սահմանապահների հետ երկրի տարածքային պաշտպանությանը մասնակցությունը:

Ստեղծվելուց հետո մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի ազգային գվարդիան պայքար է մղել Հյուսիսային Կովկասում ապօրինի զինված խմբավորումների դեմ, ոչնչացրել է 125 զինյալ և նրանց 300 ճամբար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *