Սերբիան մինչև տարեվերջ Ռուսաստանից անհատույց ՄիԳ-29 կործանիչները կստանա

Ռուսաստանը նախատեսում է մինչ 2017-ի վերջը ավարտել ՄիԳ-29 կործանիչների անվարձահատույց մատակարարումները Սերբիային: Կործանիչները տրամադրվում են ռազմատեխնիկական օգնության շրջանակներում:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսի շրջանակներում հայտնել է Ռուսաստանի՝ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:

2016-ի վերջին Սերբիայի վարչապետը հայտնել էր, որ Ռուսաստանը Սերբիային անհատույց կփոխանցի 6 միավոր ՄիԳ -29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք: 8 միավոր ՄիԳ-29 կործանիչ էլ Սերբիային կնվիրի Բելառուսը։ Կործանիչներից բացի, Սերբիային անհատույց կտրամադրվի նաև 2 միավոր «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր։

ՄիԳ-29 կործանիչները Սերբիայում կվերանորոգեն և կարդիականացնեն ռուսաստանցի մասնագետները: Դրանք արդիականացնելու համար Սերբիան կծախսի 180-230 մլն եվրո (190-240 մլն դոլար), աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *