Իրանը Ռուսաստանից Մի-8 և Մի-17 ուղղաթիռների պահեստամասեր կգնի

Ռուսաստանում անցկացվող «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսի ընթացքում Իրանը և Ռուսաստանը կնքել Իրանին Մի-8 և Մի-17 բազմանպատակային ուղղաթիռների պահեստամասեր մատակարարելու վերբերյալ պայմանագրեր: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Իրանական կողմից պայմանագիրը կնքել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունը (Iran Aviation Industries Organization (IAIO)), իսկ թե ռուսաստանյան որ ընկերությունների հետ է կնքվել պայմանագիրը՝ հայտնի չէ։

Մի-8 ուղղաթիռները զորավարժության ժամանակ, (արխիվ)

Մի-8 ուղղաթիռները զորավարժության ժամանակ, (արխիվ)

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և Իրանի ուղղաթիռաշինական ընկերությունը  (Iran Helicopter Support & Renewal Company (IHSRC)) ստորագրել էին Իրանում թեթև դասի ուղղաթիռների հավաքման գործընթացում կողմերի փոխգործակցությունը կազմակերպելու շուրջ փոխըմբռնման հուշագիր։

Մինչ այդ ռուսաստանյան հոլդինգը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Իրանի արդյունաբերական զարգացման ու վերակառուցման կազմակերպության (Iran’s Industrial Development & Renovation Organization (IDRO) ) հետ՝ Իրանում Կա-226 կամ «Անսատ» թեթև ուղղաթիռների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *