Մեկ շաբաթում թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 26-ը

Հուլիսի 13-20-ը Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 26-ը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինուժը գործողություն է իրականացնում PKK-ի դեմ Դիարբեքիր նահանգում

Թուրքիայի զինուժը գործողություն է իրականացնում PKK-ի դեմ Դիարբեքիր նահանգում

Ըստ աղբյուրի՝ գործողություններում «շարքից հանվել է» PKK-ի 54 զինյալ: Սակայն քուրդ զինյալների կորուստների մասին թուրքական կողմի տվյալներին վերապահում է պետք մոտենալ, քանի որ, ինչպես ցուցյ է տվել փորձը, դրանք կարող են միտումնավոր կերպով ուռճացված լինեն:

Թուրքիայի ուժայինները քուրդ զինյալների դեմ գործողություններ են իրականացրել Մարդին, Շրնաք, Հաքքարի, Դիարբեքիր, Բաթման, Էրզրում, Վան, Սղերթ (Սիիրթ) նահանգներում:

Թուրք-քրդական բախումները Թուրքիայի տարածքում ինտենսիվացել են 2015-ի ամռանից: Թուրքիան քրդերի դեմ գործողություններում ներգրավվել է Ժանդարմերիայի, ոստիկանությանը ուժերը, ինչպես նաև բանակի տարբեր ստորաբաժանումներ:

Գործողությունների հետևանքով մի շարք բնակավայրեր նյութական վնասներ են կրել, ավերվել է շինությունների մեծ մասը: Հատկապես մեծ վնասներ են կրել Մարդին, Շրնաք, Դիարբեքիր, Հաքքարի նահանգները: Շրնաք նահանգի վարչական կենտրոնի շինությունների 70 տոկոսը ոչնչացվել է: ՄԱԿ-ի տվյալներով՝ բախումների արդյունքում տեղահանվել է 350-500 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *