«ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին Իրանը ԱԹՍ-ներ, ռումբեր, հրթիռներ է ներկայացրել

Ռուսաստանի Ժուկովսկի քաղաքում անցկացվող «ՄԱԿՍ-2017» միջազգային ավիացուցահանդեսին Իրանը ներկայացրել է տեղական արտադրության կառավարվող ռումբեր, անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, ուղղաթիռներ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Մասնավորապես ներկայացվել են

  • 1100 կգ զանգվածով և գործողության 40 կմ շառավիղով «Ղասեդ-1» կառավարվող ռումբը,
  • 34 կգ զանգվածով «Սադիդ» կառավարվող ռումբը,
  • «Սորնա» և «Սաբա-248» ուղղաթիռները,
  • «Ֆոթրոս», «Քարրար» անօդաչու թռչող սարքերը,
  • «Ղայեմ-Մ» հակաուղղաթիռային հրթիռը։
Իրանական «Ղասեդ» կառավարվող ռումբը «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին

Իրանական «Ղասեդ-1» կառավարվող ռումբը «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին

«ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսը անցկացվում է հուլիսի 18-22-ը։ Ցուցահանդեսին մասնակցում են 521 ընկերություն աշխարհի տարբեր երկրներից։ Իրանից ցուցահանդեսին մասնակցում են Iran Air Show,  Aviation Industries Organization, Iran Electronics Industries և այլ կազմակերպություններ։

Ցուցահանդեսին Իրանը ներկայացրել է նաև ամերիկյան ScanEagle անօդաչու թռչող սարքի տեղական տարբերակը։

Իրանական «Սադիդ» կառավարվող ռումբը «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին

Իրանական «Սադիդ» կառավարվող ռումբը «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին

Իրանական «Ղայեմ-Մ» հրթիռը «ՄԱԿՍ»-2017 ավիացուցահանդեսին

Իրանական «Ղայեմ-Մ» հրթիռը «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին

Իրանական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը

Իրանական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *