«ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին Իրանը անօդաչու թռչող սարք է ներկայացրել

Ռուսաստանի Ժուկովսկի քաղաքում անցկացվող «ՄԱԿՍ-2017» միջազգային ավիացուցահանդեսին Իրանը ներկայացրել է ամերիկյան ScanEagle անօդաչու թռչող սարքի տեղական տարբերակը։ Այս մասին հուլիսի 19-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

ՄԱԿՍ-2017 ավիացուցահանդեսին Իրանի ներկայացրած անօդաչու թռչող սարքը

ՄԱԿՍ-2017 ավիացուցահանդեսին Իրանի ներկայացրած անօդաչու թռչող սարքը

2012թ. իրանցիները Պարսից ծոցի շրջանում ամերիկյան ScanEagle անօդաչու թռչող սարք էին որսացել։ Մեկ տարի անց՝ 2013-ի սեպտեմբերին, Իրանի բանակի ցամաքային զորքերը ներկայացրին անօդաչուի տեղական տարբերակը՝ «Յասիր» անվանումով։

Սակայն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարի խոսքերով՝ «անօադչուն իրենց համար նորություն չի եղել, Իրանը ավելի վաղ նույնպես որսացել է ScanEagle  անօդաչու և պատճենել այն»։

«Յասիր»  անօդաչուի թռիչքի տևողությունը 8 ժամ է, արդյունավետ գործողության շառավիղը՝ 200 կմ, թռիչքի բարձրությունը՝ 5 կմ։

«ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսը անցկացվում է հուլիսի 18-22-ը։ Ցուցահանդեսին մասնակցում են 521 ընկերություն աշխարհի տարբեր երկրներից։ Իրանից ցուցահանդեսին մասնակցում են Iran Air Show,  Aviation Industries Organization, Iran Electronics Industries և այլ կազմակերպություններ։

Իրանական «Յասիր» անօդաչու թռչող սարքը

Իրանական «Յասիր» անօդաչու թռչող սարքը

Իրանական «Յասիր» անօդաչու թռչող սարքը

Իրանական «Յասիր» անօդաչու թռչող սարքը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *