ԻՀՊԿ ցամաքային զորքերը նախորդ տարի անցկացրել են 13 զորավարժություն

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Աբադոլլահ Արաղին հայտարարել է, որ նախորդ տարվա ընթացքում  (իրանական օրացույցով 2016-ի մարտի 21-ից 2017-ի մարտի 21) ցամաքային զորքերը անցկացրել են 13 զորավարժություն։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Զորավարժությունները անցկացվել են տարբեր թեմաներով՝ որոնաղափրկարարական, հակաահաբեկչական և այլն։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն (արխիվ)

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն (արխիվ)

ԻՀՊԿ ցամաքային ուժերի անցկացրած վերջին զորավարժությունը «Փեյամբար է Ազամ-11» զորավարժությունն է, որի ժամանակ փորձարկվել են տեղական արտադրության հրթիռներ։

Հավելենք, որ  ընթացիկ տարում 25 զորավարժություն կանցկանեն Իրանի բանակի ռազմածովային ուժերը, որոնք կեզրափակվեն «Վելայեթ-96» խոշարամասշտաբ զորավարժությամբ։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ, (արխիվ)

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ, (արխիվ)

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն (արխիվ)

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *