ԱՄՆ օդուժը 3 միավոր A-10 գրոհիչ է տեղակայել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում

Հուլիսի 15-ին Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը Թուրքիայի հարավային Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայել են A-10 Thunderbolt II գրոհիչների հերթական խումբը: Այս մասին հուլիսի 17-ին հայտնում է ԱՄՆ օդուժի 39-րդ ռազմաբազայի պաշտոնական կայքը:

ԱՄՆ օդուժը 3 միավոր A-10 Thunderbolt II գորհիչ է ուղարկել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա

ԱՄՆ օդուժը 3 միավոր A-10 Thunderbolt II գորհիչ է ուղարկել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա

Ըստ աղբյուրի՝ դրանք «Ինջիրլիք» են տեղափոխվել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում տեղակայված «Մուդի» ավիաբազայից: Հուլիսի 15-ին 3 միավոր A-10 Thunderbolt II գրոհիչ վայրէջք են կատարել թուրքական բազայում:

Այդ ինքնաթիռները օգտագործվելու են Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի պայքարի շրջանակներում:

Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ այդպիսով «Ինջիրլիք» ավիաբազայում A-10 Thunderbolt II գրոհիչների քանակը հասել է 15-ի: Նշենք, որ ԱՄՆ-ն  այդ գրոհիչները սկսել է տեղակայել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում դեռևս 2015-ի հոկտեմբերից:

Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարությունը սկսել է դուրս բերել իր ստորաբաժանումները և «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռները «Ինջիրլիք» ավիաբազայից: Սա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել ավիաբազայում ծառայող գերմանացի զինվորականներին:

Նշենք, որ A-10 Thunderbolt II արտադրվել են դեռևս 1970-1980-ական թվականներին ամերիկյան Fairchild Aircraft ընկերության կողմից: Ինքնաթիռն ունի հետևյալ բնութագրերը.

  • Անձնակազմ — 1 օդաչու,
  • Երկարությունը — 16,26 մ,
  • Թևերի բացվածքը — 17,53 մ,
  • Բարձրությունը — 4,47 մ,
  • Ունի 30 մմ ավիացիոն թնդանոթ,
  • Հրթիռների ու ռումբերի համար նախատեսված է 11 կախոց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *