Ադրբեջանի ՌԾՈւ պարեկանավը սպառազինվել է թուրքական 30 մմ հրանոթով

Հուլիսի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է այդ երկրի ԶՈւ ռազմածովային ուժերի ռազմաբազա և նույն վայրում տեղակայված ուսումնամարզական կենտրոն: Հասանովին ցուցադրված պարեկանավի սպառազինությունում երևում է թուրքական արտադրության 30 մմ տրամաչափի հրանոթ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՌԾՈւ նավի վրա տեղադրված «Ասելսան» ընկերության MUHAFİZ կամ SMASH տեսակի հեռակառավարվող ավտոմատ հրետանային համակարգ:

Ադրբեջանի ՌԾՈւ նավի վրա տեղադրված «Ասելսան» ընկերության MUHAFİZ կամ SMASH տեսակի հեռակառավարվող ավտոմատ հրետանային համակարգ:

Դատելով հրապարակված լուսանկարից՝ նավի վրա տեղադրել են թուքրական «Ասելսան» ընկերության արտադրության MUHAFİZ կամ SMASH տեսակի հեռակառավարվող ավտոմատ հրետանային համակարգ: Հիմնական զենքը ամերիկյան րատադրության 30 մմ տրամաչափի Mk44 Bushmaster-II Canon հրանոթն է: Մոդուլի վրա տեղադրել են նաև թիրախի ավտոմատ նշանացուցման/հետապնդման/խոցման համակարգ:

Ուսումնամարզական կենտրոնի զինծառայողներն անցկացրել են ջրային տարածքներում հրդեհի դեմ պայքարի, ինչպես նաև «մարտունակության բարձրացման» վարժանքներ:

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը նաև ստուգել է պարեկանավերից մեկի պատրաստության վիճակը, սպառազինությունը: Հրապարակված լուսանկարում որևէ նոր սպառազինություն չի երևում:

Ավելացնենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պարեկանավերի վրա տեղադրել են իրսայելական Rafael ընկերության արտադրության Typhoon հեռակառավարվող ավտոմատ հրետանային համակարգ: Հիմնական զենքը խորհրդային արտադրության ԶՈւ-23-2 զենիթահրթիռային համակարգի 23 մմ տրամաչափի 2А14 հրանոթն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *