Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ խորհրդակցությանը

Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հուլիսի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Խորհրդակցության ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, կատարված և ընթացքի մեջ գտնվող հիմնական աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել ՊԲ շտաբում սարքերի միասնական կառավարման համակարգի ներդրման, մարտական հենակետերի լրակահավորման, ինժեներական և ամրաշինական կառույցների ամրապնդման հարցերին:

Նույն օրը ՊԲ զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նորակոչիկների հետ, հետաքրքրվել բանակային կյանքի առաջին օրերի տպավորություններով։

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների հետ, ծանոթացել հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *