Հայաստանը և Վրաստանը կուժեղացնեն անդրսահմանային բնածին և մարդածին աղետներին արձագանքումը

Արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-վրացական համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը առաջին անգամ պաշտոնական այցով եղել է Վրաստանում: Կողմեր, ի թիվս այլ խնդիրների, քնննարկել են երկու երկրների տարածում բնական և մարդածին աղետներին համատեղ արձագանքման խնդիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին

Դավիթ Տոնոյանի պատվիրակության կազմում էին փոխնախարար Էնրիկո Ապրիամովը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Տոնոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության խորացման և աղետներին համատեղ արձագանքելու հնարավորությունները:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք միջազգային կառույցների հովանու ներքո ուժեղացնել հայ-վրացական անդրսահմանային արձագանքումը բնական և մարդածին աղետներին, ինչը կնպաստի երկու պետությունների բնակչության դիմակայունության բարձրացմանը:

Գեորգի Մգեբրիշվիլին նախարար Տոնոյանին ներկայացրել է Վրաստանի ՆԳՆ-ի գործունեությունը քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտներում, մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության արդիականացման և չափորոշիչների մշակման 5-ամյա ծրագիրը:

ԱԻ նախարարը Վրաստանի ՆԳ նախարարի ուղեկցությամբ նաև այցելել է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալություն և համատեղ գործողությունների կենտրոն՝ ծանոթանալու վերջիններիս գործառույթներին և տեխնիկական հագեցվածությանը:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնայանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնայանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *