Ռուս-տաջիկական վարժանքին պայմանական հակառակորդը ոչնչացվել է «Ուռագան» համակարգերով

Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի մարտական պատրաստության համատեղ  ստուգումների շրջանակներում Տաջիկստանի «Հարբմայդոն» զորավարժարանում ՌԴ ԶՈւ «Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի միջոցով 15 կմ հեռավորությունից ոչնչացվել են պայմանական հակառակորդի ուժերը։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Նախքան պայմանական մարտական գործողությունների սկսվելը զինծառայողները տագնապով ոտքի են հանվել և երթ են կատարել դեպի գործողությունների վայր։

«Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ կայան

«Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ կայան

Աֆղանա-տաջիկական սահմանին մոտ գտնվող «Հարբմայդոն» զորավարաժարանում շարունակվող վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդին հարվածներ կհասցվեն նաև կործանիչներով։

Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի մարտական պատրաստության համատեղ առաջին հանկարծակի ստուգումները մեկնարկել են հուլիսի 14-ին։ Ստուգումներին ներգրավվել են նաև Ռուսաստանի օդուժի 8 միավոր Սու-24 ռմբակոծիչներ և Սու-25 գրոհիչներ, ավելի քան 3 հազար զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *