Նեթանյահու. Իսրայելը դեմ է Սիրիայի հարավում հրադադար հաստատելու համաձայնությանը

Հուլիսի 16-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեմ է Սիրիայի հարավում հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռքբերված համաձայնությանը: Նեթանյահուն նշել է, որ դա նպաստում է Սիրիայում Իրանի ներկայության ամրապնդմանը: Իսրայելի վարչապետի հայտարարությունը փոխանցում է «Հաարեց» պարբերականի կայքը:

Սիրիացի ցուցարարներն Իսրայելի հետ սահմանին. հունիս 2011 թ.

Իրանցի պաշտոնյաներից մեկն իր հերթին հայտարարել է, որ Իրանը Սիրիայում չի սահմանափակվում միայն խորհրդականներ ուղարկելով: Ըստ ինքնությունը գաղտնի պահող պաշտոնյայի՝ «Իրանը նպատակ ունի Սիրիայի ավիաբազա և ռազմածովային ուժերի բազա ստեղծել»:

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին Համբուրգում ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը համաձայնության էին հասել Սիրիայի հարավում հրադադար հաստատելու շուրջ: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել էր, որ կողմերը ապագայում կարող են համաձայնության հասնել նաև այլ վայրերում հրադադար հաստատելու շուրջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *