Վրաստանի ԶՈւ նռնականետորդները մարտական կրակով վարժանքներ են անցկացրել

Հուլիսի 14-ին ավարտվել են Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի նռնականետորդների երկշաբաթյա վարժանքները: Վարժանքներն անցկացվել են «Վազիանի» զորավարժարանում, մասնակցել է 60 զինծառայող: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Վրաստանի ԶՈւ նռնականետորդները մարտական կրակով վարժանքներ են անցկացրել

Վրաստանի ԶՈւ նռնականետորդները մարտական կրակով վարժանքներ են անցկացրել

Վարժանքներն ավարտվել են մարտական կրակի փուլով և անցկացվել են «զրահատեխնիկայի որս» սցենարով: Վրաստանի ԶՈւ զինծառայողները իրականացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան հայտնաբերելու և վնասազերծելու առաջադրանքներ:

Վարժանքների ընթացքում օգտագործվել են ՌՊԳ-7 տիպի նռնականետներ և ՍՊԳ-9 հաստոցավոր հակատանկային նռնականետներ:

Հուլիսի 13-ին «Վազիանի» զորավարժարանում ավարտվել են նաև Վրաստանի ԶՈւ կրակային աջակցության և ականանետային կրակի վարժանքներ: Դրանց ներգրավված է եղել Վրաստանի զինված ուժերի արևելյան հրամանատարության 4-րդ մեքենայացված բրիգադը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *