Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները համատեղ ստուգումներ են անցնում

Հուլիսի 14-ից ՌԴ և Տաջիկստանի զինված ուժերի ավելի քան 3 հազար զինծառայող Տաջիկստանում ներգրավված է մարտական պատրաստության համատեղ առաջին հանկարծակի ստուգումների: Ստուգումներին ներգրավվել են նաև ՌԴ ՌՕՈւ 8 միավոր Սու-24 ռմբակոծիչներ և Սու-25 գրոհիչներ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինին:

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայող

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայող (արխիվ)

ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալը հայտնել է, որ երկրների զինված ուժերի ներկայացուցիչները միասին են գործում մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների ժամանակ:

Զինծառայողները ՌԴ ռազմաօդային ուժերի ավիացիայի աջակցությամբ մեկ միասնական պլանով ուսումնամարտական առաջադրանքներ են կատարում Տաջիկստանի երկու զորավարժարաններում:

Զինծառայողները տագնապով ոտքի հանվելուց հետո զորավարժարաններում անցել են ստուգողական պարապմունքներին, հրաձգության վարման և կրակի կառավարման, փոխգործակցության մշակմանը:

Ռուսաստանյան կողմից ստորաբաժանումների և շտաբների գործողություններին հետևել է ՌԴ ԶՈւ կետրոնական ռազմական շրջանի հրամանատար Վլադիմիր Զարուդնիցկին, իսկ տաջիկական կողմից՝ երկրի ԶՈւ ԳՇ պետ Էմոմալի Սոբիրզոդան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *