ՌԴ ԶՈւ օդաչուները վարժանքների ժամանակ ոչնչացրել են պայմանական հակառակորդի ճամբարը

Հուլիսի 14-ին Ստավրոպոլում ավարտվել են Ռուսաստանի օդուժի 4-րդ բանակի ավիացիայի և ԶՈւ հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ստորաբաժանումների թռիչքա-մարտավարական վարժանքները։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սցենարներից մեկով անօդաչու թռչող սարքերի միջոցով հայտնաբերվել և չկառավարվող ավիացիոն հրթիռներով ոչնչացվել է պայմանական հակառակորդի կուտակած զինտեխնիկան։

Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները Ստավրոպոլում զորավարժության ժամանակ

Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները Ստավրոպոլում զորավարժության ժամանակ

Վարժանքների ընթացքում օդաչուները իրականացրել են նաև դժվար աշխարհագրական և եղանակային պայմաններում վայրէջք կատարելու, բարձր լեռնային վայրերում դեսանտ իջեցնելու, պայմանական հակառակորդի  կենդանի ուժը, ենթակառուցվածքային օբյեկտները  ոչնչացնելու գործողություններ։

Վարժանքներին ներգրավվել էր շուրջ 50 օդաչու, ավելի քան 20 ուղղաթիռ՝ այդ թվում Մի-8ԱՄՏՇ «Տերմինատոր», Մի-28Ն «Գիշերային որսորդ» և Մի-35Մ ուղղաթիռներ։ Վարժանքները մեկնարկել էին հուլիսի 12-ին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մեջ մտնում են երկրի կովկասյան տարածքում, դրանից հյուսիս, Ղրիմում տեղակայված զորամասերն ու Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում տեղակայված բազաները:

Հայաստանի հետ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրով՝ այս միավորման օդուժն ու ՀՕՊ ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել Հայաստանի օդային տարածության պաշտպանությանը:

Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները Ստավրոպոլում զորավարժության ժամանակ

Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները Ստավրոպոլում զորավարժության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *