Իրանում հիմնվել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի առաջին ավիաբազան

Հուլիսի 4-ին Իրանի հարավային Շիրազ քաղաքում պաշտոնապես կայացել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանման առաջին ռազմաբազայի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Ռազմաբազան ստացել է «Սեյեդ օլ  շոհադա» անվանումը։ Ռազմաբազայում տեղակայվելու են Բելլ-206, Բելլ-209, Բելլ-205, Բելլ-21, Մի-17 ուղղաթիռներ։

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիայի «Bell-206» ուղղաթիռը

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիայի «Bell-206» ուղղաթիռը

Ավելի վաղ  ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամադ Փաքփուրը հայտարարել էր, որ ԻՀՊԿ ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանման  զարգացման համատեքստում նախատեսվում է արդիականացնել ու թարմացնել ավիացիոն պարկը, ինչպես նաև ստորաբաժանման համար ստեղծել ռազմաբազաներ ողջ երկրի տարածքում։

ԻՀՊԿ ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանումը ձևավորվել է 2016 թվականին՝ այաթոլլահ Խամենեիի հրամանով։ 2016-ի ապրիլին նորաստեղծ ստորաբաժանման հրամանատար է նշանակվել Ռահմանի Ղահռուդին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *