Մոսուլի արևմտյան թաղամասերում կրկին մարտեր են ընթանում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման հայտարարությունից հետո քաղաքի արևմտյան որոշ թաղամասերում մարտերը վերսկսվել են:

Այս մասին հուլիսի 13-ին դեպքի վայրից հայտնել է «ՌԻԱ» լրատվական գործակալության թղթակիցը:

Մարտերը շարունակվում են քաղաքի աշ-Շահուան և ալ-Մայդան թաղամասերում: Իրաքի ուժայիններին դեռ չի հաջողվել մտնել այդ թաղամասեր, իսկ մարտերի ընթացքում վիրավորվել են Իրաքի ԶՈւ մի շարք զինծառայողներ: Ուժայիններին օժանդակելու համար Մոսուլի արվարձաններից օգնության են հասել նաև աշխարհազորայիններ:

Հիշեցնենք, որ օրերս իրաքյան կողմը հայտարարել էր «Իսլամական պետությունից» քաղաքը ազատագրելու մասին: Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հուլիսի 9-ին այցելել էր ազատագրված քաղաք և զինված ուժերին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ:

Iraqi News լրատվակայքն էլ հայտնել էր, որ քաղաքի արևմուտքում ԻՊ վերահսկողության տակ է շարունակում մնալ «մի քանի մետր»՝ Տիգրիս գետի ափամերձ Քլեյաթ և Շահուան շրջաններում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *