ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում կմասնակցեն ևս մեկ միջազգային զորավարժության

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 14-ը Վրաստանում կանցկացվի Agile Spirit 2017 միջազգային զորավարժությունը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ: Այս մասին հայտարարվել է զորավարժության նախապատրաստական հարցերով հուլիսի 12-ին Թբիլիսիում անցկացված կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

ԱՄՆ զինուժի LAV-25 զրահափոխադրիչը Վրաստանում անցկացվող զորավարժության ժամանակ

ԱՄՆ զինուժի LAV-25 զրահափոխադրիչը Վրաստանում անցկացվող զորավարժության ժամանակ (արխիվ)

Զորավարժությանը կմասնակցեն նաև Ուկրաինան, Ռումինիան, Լատվիան, Բուլղարիան և ԱՄՆ-ն: Վարժանքները կանցկացվեն երկու փուլով՝ շտաբային և դաշտային: Դաշտային փուլը կանցկացվի «Օրփոլո» զորավարժարանում:

Agile Spirit զորավարժությունն անցկացվել է նաև 2016-ին: Դրան Վրաստանի զինծառայողների հետ մասնակցում էին նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Լատվիայի զինված ուժերի և ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողներ:

Նշենք, որ Հայաստանն այս տարի մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք ևս մեկ զորավարժության:  Noble Partner-2017 զորավարժությանը Հայաստանը կներկայանա ՀՀ ԶՈւ զինհոսպիտալի անձնակազմով: Այդ  զորավարժությանը ներգրավված են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան, Իսպանիան, Ռումինիան, Սլովենիան, Ուկրաինան, Ադրբեջանը:

Թեմայի մանրամասները՝ Ռազմինֆոյի և Հանրային ռադիոյի համատեղ հաղորդման մեջ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *