ՀՀ նախագահն այցելել է ՀՀ ԶՈւ վիրավորված զինծառայողների վերականգնողական կենտրոն

Հուլիսի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցությամբ ստեղծվող վերականգնողական կենտրոն, ծանոթացել է աշխատանքների ընթացքին և կենտրոնի կողմից տրամադրվելիք բժշկական ծառայություններին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Նախագահին ուղեկցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ նախագահն այցելել է ԵՊԲՀ-ի և ՊՆ-ի համագործակցության արդյունքում ստեղծվող վերականգնողական կենտրոնում

ՀՀ նախագահն այցելել է ԵՊԲՀ-ի և ՊՆ-ի համագործակցության արդյունքում ստեղծվող վերականգնողական կենտրոն

Նախագահը խոստացել է աջակցել այդ նախաձեռնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչելուն:

Նախագահին զեկուցել են, որ «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր:

Համալսարանական հիվանդանոցի բակում կայացել է բացօթյա միջոցառում, որին մասնակցել են նաև հիվանդանոցային համալիրում վերականգնողական բուժում ստացող վիրավոր զինծառայողները:

Բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ են հանձնել նաև առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողներ Սարգիս Ստեփանյանը և Գոռ Դարմանյանը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ վերականգնողական կենտրոն էր այցելել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և կենտրոնին 5 մլն դրամ է փոխանցել ՀՀ ԱԺ աջակցության հիմնադրամից: ՀՀ ԱԺ նախագահը ծանոթացել է վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Վերականգնողական կենտրոնի բացումը նախատեսվում է սեպտեմբերի 21-ին:

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի մասին կարող եք դիտել նաև ռեպորտաժը ստորև

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *