Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է շուրջ 8000 զինծառայող. Anadolu

Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերի անձնակազմից հեռացվել է ընդհանուր առմամբ 7655 մարդ, ևս 786 մարդ ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից: Այս մասին հուլիսի 12-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հեռացված զինծառայողներից 150 գեներալ և ծովակալ են, 4287-ը սպա:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Դեռրս 2017-ի մարտին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ երկրի զինված ուժերից հեռացվել է 23000 զինծառայող, սակայն այդ թիվը, բացի բուն զինված ուժերի հրամանատարություններից, ընդգրկում է նաև հեռացումները ռազմական կրթական հաստատություններից: Ըստ պաշտոնյայի՝ երկրի զինված ուժերից 6511 մարդ էր հեռացվել, 16409 մարդ էլ զրկվել է կուրսանտի կարգավիճակից:

Արդեն ներկայում հայտնի դարձած տվյալներով՝ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարությունից հեռացվել է 4801 մարդ, որից.

  • 87 գեներալ,
  • 2538 սպա,
  • 1016 ենթասպա,
  • 1087 եֆրեյտոր և շարքային զինծառայող,
  • 73 աշխատակից/պաշտոնյա:

Ցամաքային զորքերից ժամանակավորապես հեռացվել է 140 մարդ:

Թուրքիայի ռազմածովային ուժերից հեռացվել է 1102 մարդ, որից.

  • 31 ծովակալ,
  • 646 սպա,
  • 368 ենթասպա,
  • 30 էֆրեյտոր և շարքային զինծառայող,
  • 27 աշխատակից/պաշտոնյա:

ՌԾՈւ հրամանատարությունից ժամանակավորապես հեռացվել է 231 մարդ, որից 121-ը սպա:

Ռազմաօդային ուժերի հրամանատարությունից հեռացվել է ընդհանուր առմամբ 1752 մարդ, որից

  • 32 գեներալ,
  • 1103 սպա,
  • 536 ենթասպա,
  • 55  էֆրեյտոր և շարքային զինծառայող,
  • 26 աշխատակից/պաշտոնյա:

Ռազմաօդային ուժերից ժամանակավորապես հեռացվել է 415 մարդ:

Զինվորական կոչում Թուրքիայի ցամաքային զորքեր Թուրքիայի ՌԾՈւ Թուրքիայի ՌՕՈւ
Գեներալ, ծովակալ 87 31 32
Սպաներ 2538 646 1103
Ենթասպաներ 1016 368 536
Եֆրեյտորներ, շարքայիններ 1087 30 55
Աշխատակից/պաշտոնյա 73  27 26
Ընդհանուր 4801 1102 1752

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-իմ Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձը: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սկսեցին ձերբակալություններն ու հետապնդումները մի շարք զինծառայողների և պետական այլ կառույցների աշխատակիցների նկատմամբ: Հուլիսի 20-ին Թուրքիայում մտցվում է «արտակարգ դրություն», որը շարոնակվում է մինչև այժմ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):

Միևնույն ժամանակ ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայի իշխանությունների հարմար առիթ հանդիսացավ զինված ուժերից իրենց համար «անցանկալի տարրերի» հեռացման համար: Թուրքիայի զինված ուժերը Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո կարևոր դեր են կատարել երկրի քաղաքական կյանքում և իշխանություններից անկախ վիճակում էին գտնվում: Բացի այդ, հենց զինված ուժերն են հանդիսանում Թուրքիայում Քեմալ Աթաթյուրքի հռչակած սկզբունքներից մեկի՝ աշխարհիկության, լայիզիմի, հիմնական պահպանող ուժը: Սակայն հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները հնարավորինս համալրում են զինուժը իսլամամետ և իրենց հավատարիմ տարերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *