Թուրքիայում ձերբակալվել է զինված ուժերի 14 զինծառայող

Հուլիսի 12-ին Թուրքիայի 6 նահանգում Ժանդարմերիայի հրամանատարության ջոկատների հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են Թուրքիայի ԶՈւ 14 ենթասպա: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ձերբակալվածների թվում են նաև Քոնյա նահանգում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերի 3-րդ ավիաբազայում ծառայություն իրականացնող զինծառայողները:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Ձերբակալված զինծառայողները մեղադրվում են «Հիզմեթ» կրոնական շարժման ղեկավար Ֆեթուլլա Գյուլենի կառույցների հետ կապ ունենալու համար: Թուրքիայի իշխանությունները հենց Գյուլենին են մեղադրում 2016թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի իրականացման համար:

Թուրքիայի ժանդարմերիայի ջոկատները հատուկ գործողությունները իրականացրել են Քոնյա, Անկարա. Մանիսա, Էլազիգ, Յալովա, Էրզրում նահանգներում:

Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից իշխանությունները սկսեցին Թուրքիայի զինուժը «մաքրել» իրենց համար անցանկալի տարրերից և զինուժը համալրել իրենց հավատարիմ տարրերով:

2017-ի մարտին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերից 6511 մարդ է հեռացվել, 16409 մարդ էլ զրկվել է կուրսանտի կարգավիճակից: Այսինքն, ընդհանուր առմամբ զինված ուժերից հեռացվածների թվաքանակը հասնում է 22920-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *